ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նոր առաջատար

Նոր առաջատար
04.04.2017 | 10:59

«Շիրակ»-«Փյունիկ» խաղով, որտեղ գյումրեցիները պարտություն են կրել 0։2 հաշվով, ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Մյուս հանդիպումներից «Գանձասար-Կապանը», հաղթելով «Ալաշկերտին», միավորներով հավասարվել է Աբրահամ Խաշմանյանի թիմին ու լրացուցիչ գործակիցներով շրջանցել, իսկ «Արարատը» 1:2 հաշվով զիջել է «Բանանցին»: «Գանձասար-Կապանը» և «Ալաշկետն» ունեն 39-ական, «Շիրակը»՝ 37 միավոր:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ